Tert.am-ը գրում է.
Instagram սոցիալական կայքում գրանցված ոճաբան-դիմահարդար խորվատուհի Ելենա Պերիչը (Jelena Peric) առավել հայտնի է դարձել համացանցում, երբ օգտատերերը նկատել են նրա արտաքին նմանությունն ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանին:
 
Ինչպես գրում է The Daily Mirror-ը, Պերիչի Instagram-ի էջին ավելի քան 700 000 մարդ է հետևում:

Նշվում է, որ 24-ամյա աղջիկը փորձում է նմանակել Քիմին, ինչի համար համապատասխան վարսահարդարում և դիմահարդարում է կատարում, ինչպես նաև հագնվում է Քիմի նման:
Խորվատուհու խոսքով` համացանցում երբեմն նույնիսկ շփոթում են Պերիչի և Քարդաշյանի լուսանկարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել