Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին 5 տարով արգելել է մուտք գործել երկիր: BBC-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է գերատեսչության թվիթերյան էջում:
 
Ուկրաինա Գորբաչովի մուտքն արգելելու համար պատճառ է դարձել քաղաքական գործչի աջակցությունը Ռուսաստանի կողմից Ղրիմի «անեքսիային»: 

Անցյալ շաբաթ 85-ամյա գործիչը հարցազրույց է տվել Sunday Times բրիտանական պարբերականին, որում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն ինքը նույն կերպ կվարվեր Ղրիմի հարցում:

«Ես միշտ կողմ եմ ժողովրդի կամքի արտահայտմանը, իսկ Ղրիմի բնակչության մեծամասնությունը ցանկանում էր վերամիավորվել Ռուսաստանի հետ», - ասել էր Գորբաչովը:

Ուկրաինայի «սև ցուցակում» հայտնվելու հավանականության  մասին հայտարարություններից հետո  Գորբաչովը հայտնել էր, որ մտադրություն չունի Ուկրաինա այցելել երկրի ներկայիս ղեկավարության օրոք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել