Ադրբեջանում թեժանում են ֆուտբոլային կրքերը...Երեկ ավարտցեց Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի համար պայքարը,որում հաղթանակ տարավ գոյություն չունեցող Աղդամ քաղաքի "Ղարաբաղ" ակումբը...Նա 1-0 հաշվով հաղթեց Բաքվի "Նեֆթչիին"...Սակայն "Ղարաբաղի" հաղթանակը բավական ծանր են ընդունել "Նեֆթչիի" երկրպագուները,որոնցից ամենաակտիվը՝Բահրամ Բագիրզադեն,որը նաև Բաքվի թիմի դիտորդների խորհրդի անդամ է, իր facebook-յան էջում սկանդալային գրառում էր կատարել,սակայն հետո այն հեռացրել էր..."Շնորհակալություն բոլորին,ովքեր եկել և աջակցել են ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ թիմին...",-գրել էր Բահրամ Բագիրզադեն...Ալիևյան ԶԼՄ-ները կատաղած են ՈՒՀԱ-ի "Բաքվեցի տղաները" թիմի անդամ Բահրամ Բագիրզադեի այս գրառումից,ով "ադրբեջանական թիմ" ասելով հասկացրել է,որ "Նեֆթչիին" հաղթած թիմի 11 ֆուտբոլիստներից ընդամենը 5 են եղել Ադրբեջանից,իսկ մյուսները՝լեգիոներներ են,որոնցից մեկը՝իսպանացի Միչելմ էլ գոլի հեղինակն է...Սակայն ազերիական ԶԼՄ-ները Բահրամի այս գրառման մեջ նկատել են,որ վերջինս կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝չընդունելով,որ Աղդամը ադրբեջանական քաղաք է...Արդյունքը՝"ուրախ և հնարամիտ" Բահրամ Բագիրզադենին Բաքվում անարգանքի սյանն են գամել իր բոլոր հետևանքներով...Չեմ զարմանա,եթե վաղը ազերիական մի ԶԼՄ-ը պեղի և հայտնաբերի,որ Բահրամ Բագիրզադեի մորական տատիկի տալի ամուսնու քեռակինը հայ է եղել և նա հենց այդ պատճառով է այս գրառումը կատարել՝ընդդիմանալով Ղարաբաղի բիզիմդիրացմանը...Բագիրզադեն այդ պատճառով կարող է տետ-ա տետ հանդիպել Ադրբեջանի ազգային դահիճ Ռամիլ Սաֆարովի հետ...
Հ.Գ.Լավ լուր Բագիրզադեի համար.դեռ նրանից պահանջում են ներողություն խնդրել "Ղարաբաղ"-ից և նրա երկրպագուներից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել