Հայաստանի քաղաքական դաշտի յուրահատկությունը կայանում է նրանում,որ ըստ էության գործող ուժերը,անկախ իրենց ընդդիմադիր ու իշխանական ստատուսից, գրեթե մշտապես ներակայցվել ու ռեալիզացվել են անձնավորված կերպով։ Սա իհարկե հատուկ  է ավտորիտար համակարգներին։ Այստեղ առաջին պլան է մղվում անձը,և կուսակցական առանցքը պտտվում է նրա շուրջ։ Սրա առհավատչյան այն է,որ մեծ հաշվով ոչ գաղափարական,ոչ համակարգային առումով փոփոխություն տեղի չի ունեցել։ Փոխվել են անձերը,իսկ դաշտում,մինչ ապրիլյան դեպքերը դոմինանտ  է եղել <<личная неприязнь>> կատեգորիան։ Չորսօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը,եկավ ապացուցելու որ սայլը տեղից կարծես շարժվում է։ Սա շատ կարևոր հանգամանք է,որը միգուցե այս պահին որոշ քաղաքական շրջանակների կողմից թիախավորվել  ու քննադատության առարկա է դարձել,սակայն հանրային դեպրեսիայի թոթափման գործում մեծ դեր խաղաց ու դեռ կխաղա։ Զարգացած պետություններում սրա մեջ արտառոց ոչինչ իհարկե չկա,Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը Շառլ Էբդոյի ողբերգական դեպքերից հետո քայլեցին իրար կողք կողքի, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփին ոչինչ չի կաշկանդելու ընդունել իր պարտությունը Հիլարի Քլինթոնի նկատմամբ,կամ հակառակը։Բայց մեզ մոտ սա կարծես անլուծելի խնդիր էր ,ու գնալով դառնում չարիք պետության համար,որովհետև գաղտնիք չէ,որ ներքին ու արտաքին քաղաքական հարցերը գլխավորապես կարգավորվել են ընդհատակյա կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Հանրությունն էլ պատշաճ կերպով չի իրազեկվել դրանց մասին,որի արդյունքում քաղաքական օրակարգի պարզաբանման համար դիմել է բազմաթիվ քայլերի (երթեր,պիկետներ,ցույցեր,հացադուլներ),սակայն որևէ դրական արդյունքի չի հասել։

Եվ ահա,այս ֆոնին բավականին հետաքրքիր ու կարևոր քայլ էր,ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանին Հայաստան հետ բերելը։ Ինչու ենք ասում հետ բերելը,որովհետև գաղտնիք չէ,որ Բաբայանը խնդիրներ ուներ Հայաստանում և այդ խնդիրները հաստատ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ չէր։ Ուստի նրա գալը կարող էր պայմանավորված լինել իշխանության,գլխավորապես Սերժ Սարգսյանի անմիջական իմացության շնորհիվ։ Ուստի,գուցե փոքր ինչ էմոցիոնալ հնչի,կարող ենք նշել,որ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելուց հետո Սարգսյանը երկրորդ կարևոր քայլ արեց ինչը ուղջունելի է։ Իհարկե կարևոր է ու անչափ գովելի նաև Բաբայանի կեցվածքը։ Վերջինս արդեն իսկ հարցազրույց է տվել ու հայտարարել որ  ինքը ոչ ոքից նեղացած չէ ու պետության անվտանգության խնդիրը իր համար վեր է ամեն ինչից։ Նեղանալը,հատկապես զինվորականի համար իհարկե կատեգորիա չէ (միգուցե իրոք նեղանալու տեղ ունի Բաբայանը),սակայն դրա մասին բարձրաձայնելու կամք բոլորը չէ որ ունեն։ Իր հարցազրույցում Սամվել Բաբայանը նաև մի քանի հետաքրքիր դիտարկումներ արեց կապված ապրիլյան դեպքերի հետ,որտեղ հստակ առոգանությամբ մատնաշեց այն թերությունները,որոնք առկա են եղել պետական կառավարման շրջանում։ Խոսքը մասնավորապես բանակի սպառազինման խնդիրների մասին է,(որի մասին Բաբայանը խոստացավ խոսել ավելի ուշ) և միջազգային արենայում  Հայաստանի դիրքորոշման փխրության վերաբերյալ։ Երբ իշխանության թերությունների մասին խոսում է ընդդիմությունը,սա ինչ-որ տեղ օրինաչափ է և սովորական,սակայն երբ խնդիրների մասին բարձրաձայնում է մի մարդ,ով նախկինում սերտ հարաբերություններ է ունեցել իշխանությունների հետ այնուհետև նեղ անձնական խնդիրների պատճառով լքել երկիրը,ապա բնականաբար,սա նոր իմպուլս է հաղորդում իշխանություն-հասարակություն հարաբերություններին։  Այսպիսի դիրքորոշումը պիտի դառնա ելակետային ու պետության առաջ ծառացած կարևորագույն խնդիրները դառնա հանրային օրակարգի քննարկման թեմա։ Փորձը ցույց տվեց խնդիրներ կոծկելով խնդիրները ոչ միայն չեն լուծվում,այլև գնալով շատանում են ու ինչ որ իքս կետում դառնում գլխացավանք ամբողջ ազգի համար։ Սա նաև նոր քաղաքական մշակույթի սկիզբ կարող է դառնալ,և իշխանությունը,որը մինչ այս վախենում էր կոնտակտի մեջ մտնել քաղաքացիական հասարակության հետ,վերջապես հասկանա,որ հասարակ ժողովուրդը ոչ թե իր թշնամին է ,այլ հակառակը՝գլխավոր աջակիցն ու պարտնյորը։ Իհարկե առայժմ այդ պրոցեսը տեղի է ունենում մասնավորապես զինվորական նախկին ու ներկա էլիտաների միջոցով,հուսանք այս ձևաչափը ընդունելի կլինի նաև քաղաքական պատասխանատվություն կրող իշխանության համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել