Կլեոպատրայի ժամանակներից մինչ օրս աչքերի սլաքները երբեք չեն  դադարում լինել նորաձևության թրենդ: Համաձայնեք՝ ոչինչ այդքան արտահայտիչ ու գրավիչ չի դարձնում մեր հայացքը, որքան այդ կամակոր սլաքները: Ուշադիր հետևելով այս անչափ հասարակ, բայց շատ կարևոր խորհուրդներին, դուք կարող եք ունենալ ձեր երազանքի սլաքները ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում. Եվ այսպես

Քայլ 1 

Մտքի մեջ նախանշում ենք աչքի և ունքի միջանցիկ տարածքում գտնվող անտեսանելի եռանկյունին. ընտրելով  եռանկյան ամենասուր գագաթը՝ ֆիքսում ենք այն, այնպես, ինչպես ներկայացված է նկարում


Քայլ 2

Պետք է աչքը բաց վիճակում նկարել սլաքի առաջին ու հիմնական գիծը՝ սկսելով այն աչքի արտաքին անկյունից ու հասցնելով առաջին քայլում մեր նախանշած եռանկյան ամենասուր կողային գագաթին

Քայլ 3 

Փակում ենք աչքը և մեր արդեն գծած սլաքը հակադարձ ուղղությամբ ուղիղ գծով հասցնում ենք մինչև աչքի ներքին անկյունը՝ աստիճանաբար մատիտի ու թարթիչների միջակայքի տարածքը հասցնելով նվազագույնի այնպես, որ վերջում թարթչաշարքն ու մատիտի գիծը միաձուլվեն

Քայլ 4

Խնամքով լցնում ենք մեր եզրագծած ողջ տարածությունը 

Քայլ 5

Ավելացնում ենք թարթչաներկը ու վերջ՝ իդեալական սլաքները պատրաստ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել