Tert.am-ը գրում է.

2015թ. պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին. ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվող ՀՀ 2015թ. բյուջեի կատարողական հաշվետվությանն այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: 

Ըստ նրա՝ կատարված հատկացումները կազմել են 383.7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.6% կատարողական:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ հաշվետու տարում հիմնական աշխատանքներն ուղղված են եղել նոր համակարգերի բովանդակությանը և փորձարկմանը:

Նրա խոսքով՝ հիմնական շեշտադրումներից է եղել նաև աղքատության մակարդակի նվազումը, ինչ արդյունքում 2014թ. համեմատ 2015 թ-ին 2 տոկոսով նվազել է աղքատությունը:

«32% էր կազմում 14թ-ին, երկու կետով նվազել է և (2015-ին – Tert.am) դարձել 30%»,-ասաց նա:

Ըստ նախարարի՝ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ աղքատության հիմնական ռիսկային
խումբը համարվում է կենսաթոշակառուներ խումբը: «2015 թ-ին 2014 թ-ի համեմատ շուրջ 15 տոկոսով ավելացել են կենսաթոշակները, ինչը նաև լրացուցիչ գումարներ էր պահանջում»,-ասաց նա:
 

Արտեմ Ասատրյանը մատնանշեց նաև, որ ծրագրերի իրականացման արդյունավետության տեսանկյունից տարվա ընթացքում համակարգում կատարված խնայողությունները ուղղվել են այլ սոցիալական խոցելի խմբերի՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամ զինծառայողներին, նրանց պարգևավճարների ավելացմանը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել