Tert.am–ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթն իսպանական Լաս Պալմաս դե Գրան Կանարիա քաղաքում փրկել է 11-ամյա մի աղջկա, ով հայտնվել է Փիթի «խելագարված» երկրպագուների առաջացրած հրմշտոցի մեջ ու կարող էր լրջորեն տուժել։

Ինչպես նշում է The New York Daily News-ը, բազմաթիվ երկրպագուներ հավաքվել են այն վայրում, որտեղ պետք է կայանային Փիթի մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները:

Տեսնելով աստղին` նրանք այնպես են ոգևորվել, որ սկսել են իրար անկանոն հրմշտել: Դրա հետևանքով 11-ամյա մի աղջնակ սեղմված է մնացել ամբոխի ու մետաղյա արգելապատնեշների միջև:
Նկատելով, որ երեխային լուրջ վտանգ է սպառնում` Փիթը թիկնապահի օգնությամբ գրկել ու դուրս է բերել աղջնակին` ապահովելով նրա անվտանգությունը:
 
-ALLCOUNTRY
Brad Pitt
Brad Pitt
Brad Pitt
Brad Pitt

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել