1. Ամենափոքր բանակն աշխարհում ունի Սան Մարինո պետությունը 75-ից 100 հոգի: Կոստա Ռիկա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո և Անդորրա պետությունները բանակ ընդհանրապես չունեն: 

2. Արտասահմանում գիտնականնները պարզել են, որ մայր մտնող արևին նայելիս լավանում է տեսողությունը։ Դրանից լավանում է աչքի բջիջների աշխատանքը, դրանք ավելի ակտիվ են սկսում աշխատել։ Այդ գործողությունը կարելի է կատարել ամեն օր, պարզապես այդ ընթացքում մոտ 30 անգամ պետք է թարթել. խորհուրդ չի տրվում անթարթ նայել։
Այնուամենայնիվ, ցերեկային արևի ճառագայթները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի կամ իոնացնող ճառագայթների ազդեցության պայմաններում առանց պաշտպանական միջոցների երկարատև աշխատանքը նպաստում է աչքի տարբեր հիվանդությունների առաջացմանը, բարդացմանը, սակայն տվյալ դեպքում խոսքը մայր մտնող արևի մասին է։ Այն վնաս չի հասցնում մարդու առողջությանը, անգամ աչքի տարբեր հիվանդությունների դեպքում։ 

3. Մեծ Բրիտանիայում բազմաթիվ հետազոտություններ են կատարվել կատուների՝ մարդկանց մի շարք հիվանդություններից ազատելու ունակության հետ կապված։ Օրինակ՝ հաստատվել է, որ շատերին այդ փափլիկ կենդանիներն օգնել են ազատվել անքնությունից։ Բուժման ձևը հետևյալն է. սեղանը ծածկել սփռոցով, կատվին տեղավորել սեղանին, նստել սեղանի մոտ, աչքերը փակել և կենդանուն սեղմել ճակատին։ Այնուհետև ներկա գտնվողներից որևէ մեկին պետք է խնդրել, որ կատվին հպի ձեր պարանոցին։ Այդպիսի բուժում կարելի է անցկացնել օրընդմեջ՝ 5 րոպե տևողությամբ։ Կատվաբուժության (ինչ ծիծաղելի բառ է, չէ՞) լրիվ կուրսը 5-20 անգամն է, բայց տարեցների համար պահանջվում է կուրսը երկարացնել։
Եթե մարդը ընկճախտի, անկումային տրամադրության մեջ է, բավական է՝ կատվի հետ 15 րոպե խաղա և կթեթևանա։
Եթե տանջում է գլխացավը կամ բարձր ճնշումը, ուղղակի պետք է օրը 3 անգամ կատվին հպել պարանոցին։ Իմիջիայլոց, կատուն ինքն է ընտրում հիվանդ մասը, և եթե չի ուզում հեռանալ, ապա մինչև ապաքինումը նրան հարկադրաբար հեռացնելն անհնար է։ Բուժվելուց հետո կատուն ինքն է հեռանում։
Մեծ Բրիտանիայում բուժիչ սպիտակ կատուները վաճառվում են դեղատներում։

4. Թաիլանդի կենդանաբանական այգիներից մեկում տեղի է ունեցել յուրօրինակ բժշկական միջոցառում: Փղերից մեկին, որը զրկվել էր ատամներից և սովամահության էր դատապարտված «առաջարկել» են պրոթեզներ: Փորձը հաջող է ավարտվել և սոված հսկան նորից հնարավորություն է ստացել ճաշակել իր «խորտիկները»:

5. Ամենափոքրահասակ հեղինակն է համարվում ամերիկուհի Դորտի Ստրեյնը: Նա իր «Ինչպես է սկսվում աշխարհը» գիրքը գրել է 4 տարեկանում: Այն լույս է ընծայվել Նյու Յորքում, երբ նա ընդամենը 6 տարեկան էր: 

6. Ամենաերկարը գաղութում նստել է Նյու Յորքի հյուրանոցներից մեկի հանձնակատար Պոլ Գեյդը: 1911թ. 17 տարեկան հասակում նա դատապարտվեց սպանության համար և ուղարկվեց Հեշկիլ ուղղիչ գաղութը: Գեյդելը այնտեղից դուրս եկավ միայն 1980թ.՝ ընդհանուր առմամբ բանտում անցկացնելով 68 տարի, 8 ժամ և 2 օր: 

7. Ձիերը կանգնած ավելի լավ են քնում, քան պառկած: Նրանք կարող են առանց պառկելու անցկացնել մի քանի ամիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել