Այն, որ մեր ԱԺ-ում կան, փողոցի բեսեդկաներից հավաքված կերպարներ, ոչ ոքի համար նորություն չէ, բայց որ վերջիններս սկսում են խոսել պետականշինության` իրենց մտքի ծալքերին անհաս նրբություններից, արդեն զավեշտալի է:

ԱԺ նիստերին հաճախակի «կոժից կուռտկով» ներկայացող Լյովա Խաչատրյանն այս անգամ էլ մեկնաբանել է կոռուպցիոն երևույթներն ու դրանց վերացման համար տարվող աշխատանքները: Խաչատրյանը կարծում է, որ արդյունավետ չէր 797 ծառայողական մեքենաների կրճատումը:

Միգուցե լավ ախպերների մեքենաներից էին կրճատել, դժվար է ասել, բայց ամեն դեպքում փաստենք, որ փողոցային բարքերով առաջնորդվող պարոնը չէր ողջունում քայլը:

Խնդիրն այն չէ, որ մարդիկ իրավունք չունեն կարծիք հայտնել, պարզապես, երբ տեսնում ես ԱԺ-ի միջանցքները բակի բեսեդկաներ վերածողները մերթ ընդ մերթ սկսում են խոհափիլիսոփայական մտերքեր արտաբերել, ակամայից ուզում ես հիշեցնել իրանց իսկական տեղը:

Կարծում եմ` էս երկրում կոռուպցիոն ռիսկերը կսկսեն նվազել, երբ Լյովա Խաչատրյանի նման մարդիկ տեղ չունենան ԱԺ-ում ու զբաղվեն իրենց առավել հոգեհարազատ գործերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել