«Գրականությունից սկսած մինչեւ պատմությունը կեղծվում է: Վերջին 70 տարում հայ ժողովուրդը նման ձեւով աղքատ չի եղել: Հիմա հակաժողովրդական համակարգի խայտառակության տարիներ են». այսօր 1 միլիոն 300 հազար աղքատ կա, այսօր ժողովուրդը փախչում է հայրենիքից, դատարկվում է երկիրը: Միայն սոցիալիստական համակարգը կվերականգնի երկիրը: Հիշենք նաև Ալեքսանդր Մյասնիկյանի կազմակերպած ներգաղթը. Հայաստան վերադարձան Սարյանը, Սպենդիարյանը, Թամանյանը, որոնք, թողած իրենց բարեկեցիկ կյանքը, եկան հայրենիք կառուցելու և կառուցեցին: Ցավով եմ նկատում, որ այսօր ամեն ինչ հողին է հավասարվել, և այսօր չկա մի բնագավառ, որ կարելի լինի համեմատել Սովետական Հայաստանի համապատասխան բնագավառի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել