Յուրաքանչյուր խոհեմ մարդ, գիտի, թե իրականում որն է հաղթանակը և որը պարտությունը:

մի էշի հարցրի՝ օրինակ Հայաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը եթե ավարտվի 3-0 հաշվով՝ Գերմանիայի օգտին, դա մեր համար հաղթանա՞կ է, թե՞ պարտություն: Էշը պատասխանեց՝ բա իհարկե հաղթանակ, չէ՞ որ գերմանացիները նախատեսել էին մեզ 10 գնդակ խփել,,,

Հ.Գ. Ի գիտություն քաղաքական էշ ոճաբանների՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ հաղթում է այն թիմը, որը ունենում է ամենաքիչը մեկ գնդակի առավելություն մրցակցի նկատմամբ: Ֆուտբոլում իսպառ բացակայում է «բարոյական հաղթանակ» կուտը: Դեղին և կարմիր քարտերի քանակական հարաբերակցությունը, ֆուտբոլիստների ստացած վնասվածքները, խաղի ավարտին թիմերի ստացած միավորները և դրանց կարևորությունը մրցաշարային աղյուսակում ԲԱՑԱՐՁԱԿ որևէ կերպ չեն ազդում «հաղթանակ» կոչվածի վրա, եթե մի թիմը ունի խփած գնդակի կամ գնդակների առավելություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել