Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությունը, որ համանախագահները մտադիր են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ մինչև հունիսին կայանալիք նախագահների հանդիպումը:

«Ինչպես ընդգծվել է Վիեննայի հանդիպման ժամանակ՝ բազմակողմ ու բովանդակալից բանակցություններ սկսելու համար Ադրբեջանի արտգործնախարարը պատրաստ է մոտ ժամանակներս հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հայտարարել է Հաջիևը:

Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ համանախագահները պատրաստվում են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի պատրաստվեն հունիսին ծրագրված երկու երկրների նախագահների հանդիպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել