Արդեն մի քանի օր է միջազգային ու հատկապես ռուսական մամուլը գրում է,որ Ղազախստանում թեժացել են ներքաղաքական կրքերը: Ընդ որում ամենահետաքրքիրն այն է,որ այդ երկրում ընդդիմություն գոյություն չունի: Իհարկե ֆորմալ առումով ունի,հանձին Ղազախստանի կոմունիստական և լիբերալ Ակ Ժոլ կուսակցությունների,որոնք վերջին պառլամենտական ընտրություններում ոչ ավել ոչ պակաս 7 տոկոս ձայն հավաքեցին:Սակայն դա  ավելի շատ գործող իշխանական ուժի՝ Նոր Օթան կուսակցության և նրա առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի մշակած սցենարն էր՝ արտաքին աշխարհին բազմակուսակցական համակարգ հրամցնելու համար: Ինչևէ,փաստը այն է որ Ղազախստանի մի շարք քաղաքներում խորը դժգոհության ալիք է բարձրացել իշխանություններ դեմ և արդեն իսկ կա վարկած որ դրանք ուղորդվում են դրսի ուժեի կողմից, ԵԱՏՄ-ն խարխլելու և  Ղազախստանը Ռուսաստանի դեմ տրամադրելու համար: Իսկ բողոքի ալիքը բարձրացավ այն ժամանակ,երբ Կառավարությունը որոշեց վաճառքի հանել  ղազախական մի ամբողջ 1,7 մլն հա կոլտնտեսություներ։ Իսկ դա նշանակում է,որ օրինակ Չինաստանը,որը արդեն իսկ ներգրավված է ղազախական տնտեսության մեջ,հնարավոր խժդժությունների պարագայում հնարավորություն է ստանում մեծացնել ազդեցությունը այդ երկրում։ Չինական ազդեցությունը ղազախներին կաշկանդում է նաև սինոֆոբիա կոչվող հայտնի դիանգնոզով։ Հասկանալի է, որ ինչքան շատ լինի չինական ազդեցությունը,այնքան մեծ է դառնում նրանց ձուլվելու ղազախ հասարակության մտահգությունը։

Իսկ այն,որ իրոք դժգոհություն կա բնակչության շրջանում,վկայում են մի շարք փաստեր: Ղազախստանի մի շարք քաղաքներում անց են կացվում բողոքի ակցիաներ,որոնք ուղեկցվում են ուժային կառույցների միջամտությամբ: Բազմաթիվ  ձերբակալվածներ կան,որոնց թվում նաև արտասահմանյան լրագրողներ: Մեծ քաղաքներում անջատված են համացանցն ու կապի միջոցները,ուստի ստույգ տեղեկատվություն թե այժմ ինչ էր կատարվում այդ երկրում դժվար է գտնել:

Հետքրքիր այն է,որ Ղազախստանը,ինչպես նշեցինք ԵԱՏՄ անդամ երկիր է,որի մաս է կազմում նաև Հայաստանը: Ուստի մեզ չի կարող չհետարքրքել, թե ինչպիսի իրադարձություններ են տեղի ունենում այդ երկրում,հաշվի առնելով մեկ տնտեսական կազմակերպության մեջ գտնվելու փաստը: Մայդանական սցենարի մասին առայժմ վաղ է խոսել,թեպետ գործընթացների տրամաբանությունը հենց դա է հուշում: Սակայն հարց է առաջանում ինչու հիմա և ինչու հենց Ղազախստանում: Տնտեսական առումով այդ երկիրը հետխորհրդային ժամանակաշրջանում սրընթաց տեմպերով աճ է արձանագրել ու չնայած քաղաքական ավտորիտար համակարգին դարձել է մրցունակ միջազգային շուկայում: ԵԱՏՄ-ում էլ այդ երկիրը ունի իր հստակ դերը և որոշումների կայացման գործում ունի  բավարար լծակներ:   Ընդհանրապես հեղափոխությունների կամ պետական հեղաշրջումների պակասություն Մերձավոր արևելքն ու  հետխորհրդային պետությունները երբեք չեն զգացել: Հեռու չգնալու համար հիշենք թեկուզ Ուկրաինայում տեղի ունեցած մայդանը,որը հանգեցրեց նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի անկմանն ու եվրոպամետ ուժերի իշխանության գլուխ գալուն: Արևմուտքը բնականաբար աջակցեց այդ սցենարին,գլխավորապես Ուկրաինան Ռուսաստանի հետ թշնամացնելու համար: Ինչ խոսք դա նրանց հաջողվեց որոշ չափով: Այնուհետև հասունացավ սիրիական ճգնաժամի էսկալացիան : Ճիշտ է Բաշար Ալ Ասադը այսօր շարունակում է մնալ Սիրիայի նախագահը,որին աջակցում է Ռուսաստանը,սակայն կարծում ենք կասկած չի հարուցում այն փաստը որ գալիք պառլամենտական  ընտրություններում Ասադը այլևս չի ունենա իշխանության նկատմամբ բացարձակ վերահսկողություն: Այս պարագայում,իհարկե դեպքերից առաջ ընկնելով կարող ենք արձանագրել,որ Ղազախստանը  Ռուսաստանին ևս մեկ հարված հասցնելու  և նրան  իզալացնելու Արևմուտքի հերթական փորձն է: Ինչ մնում է մեզ,ապա իհարկե Հայաստանը գեոպոլիտիկ զարգացումների վրա ազդել չի կարող,սակայն դրա հետևանքները անմիջականորեն անդրադառնում են նաև մեր երկրի վրա,քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է: Ռուսաստանի համար իհարկե ավելի կարևոր նշանակություն ունի Ղազխաստանը,բոլոր առումերով,թե քաղաքական և թե տնտեսական,ուստի եթե ռուսները կորցնեն նաև այդ երկիրը բացառված չէ որ հաջորդ թիրախում հայտնվի հենց  Հայաստանը: Արևմուտքը,հանձին ԱՄՆ-ի ու Եվրոմիության,երբեք ճակատ-ճակատի չի բախվի Ռուսաստանի հետ,քանի որ դա արդեն համաշխարհային պատերազմ է ենթադրում,սակայն ինչպես տեսնում ենք գործում է մյուս մոդելը: Եթե չես կարող հաղթել հակառակորդիդ,պետք է հարվածել նրա դաշնակիցներին: Հայաստանում իհարկե հասկանում են,թե ինչպիսի կատաստրոֆիկ նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար նման ցնցումների ենթարկվելը,ուստի հարաբերությունների վերանայումը ինչպես Ռուսաստանի այնպես էլ Արևմուտքի հետ այլընտրանք չունի: Մեկ բան հստակ է,եթե Ղազախստանում իրագործվի մայդանական սցենար ու ամեն դեպքում Նուրսուլթան Նազարբևը,որի դիրքերը,մինչ վերջին դեպքերը անսասան էին թվում, զիջի իշխանությունը,ապա կարելի է հստակ փաստել,որ ինչ-որ մեկը կամ ոմանք ակտիվ կերպով մտադիր են իրավիճակ սրել  տարածաշրջանում,որը գոնե դրական առումով Հայաստանի վրա հաստար չի անդրադառնալու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել