Բազմիցս ասել եմ, որ Եվրոպան լճացման փուլ է ապրում։ Եվրոպական արժեքները ամբողջովին արժեզրկվել են։ Շուտով ամեն ինչ էնքան կազատականացվի ու էնքան անվերահսկելի կդառնա Եվրոպայում, որ նոր խաչակրաց արշավանքի կարիք կառաջանա՝ որպեսզի ասիական երկրներից գոնե տարրական նրբություններ ընդօրինակելով կարողանան գոյատևել։ Պատկերացնու՞մ եք միջազգային «The business year» հրատարկությունը Իլհամ Ալիևին արժանացրելի է 2015 թ. «Աշխարհի տարվա մարդ» կոչմանը։ Այդ հեղինակավոր ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, բարձր է գնահատել միջազգային ասպարեզում Իլհամի գործունեությունը՝ հատկապես Եվրոպային էներգետիկայի հարցում օժանդակելու մեջ։ Առանձնապես ոգևորված են վերջերս Ստամբուլում կայացած Միջազգային հումանիտար գագաթնաժողովում Ալիևի ելույթով։ Թե ասա Թուրքիան ի՞նչ կապ ունի հումանիզմի հետ, որ նման գագաթնաժողով կազմակերպի, կամ Ադրբեջանը ելույթ ունենա։ Ու՞մ համար պարզ չէ, որ այստեղ էլ է մեծ դեր խաղացել ադրբեջանական նավթն ու գազը։ Եթե եվրոպական արժեքներով Ալիևը աշխարհում տարվա մարդ է, Էրդողանը կարող է լինել Արեգակնային համակրգի դարի մարդ։ Դե գնացեք ու տարածեք էդ արժեքները, որոնք միայն գումարով կարելի է ամբողջովին շուռ տա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել