ԱՄՆ մոտ 250 ծովային հետևակ վայրէջք են կատարել Սիրիայի Հասեքե քաղաքի շրջանում: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Խմբավորման կազմում ծանր տեխնիկա կա: Փոխադրումն իրականացվել է մի քանի տրանսպորտային մասնավոր ինքնաթիռով: Հաղորդվում է, որ այդ ուժերը կարող են ուղղված լինել Թել-Աբյան քաղաքի շրջանում, որտեղից քուրդ աշխարհազորայինները գրոհ է սկսել Ռաքքայի՝ ԴԱԻՇ-ի այսպես կոչված՝ մայրաքաղաքի վրա:

Մայիսի 20-ին Վաշինգտոնում հայտարարել են, որ Ռաքքայի ազատագրման գործողության ծրագրման համար գաղտնի կերպով Սիրիա է այցելել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Վոթելը:

Միաժամանակ, ԴԱԻՇ-ի գրոհայինները սկսել են իրենց մայրաքաղաքում կենտրոնացնել զենք և լրացուցիչ ուժեր, նաև բանտերից ազատ են արձակել կալանավորներին՝ միաժամանակ բնակիչներին արգելելով լքել քաղաքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել