Tert.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, ըստ որի՝ նախատեսվում է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղերի պահպանում և վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածում:


ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարևորեց խնդրի կարգավորումը և նշեց, որ խնդիրը պետք է երկկողմանի քննարկել, քանի որ գործատուներն էլ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը պետք է ստանան:  Նա երաշխիքների հետ կապված հարց բարձրացրեց. «Որտե՞ղ է հստակ երաշխիքը, որ մարդը մեկնել է Արցախ, այլ ոչ թե իր տան դիվանին նստած է կամ իր գործերով մեկնել է արտերկիր, սակայն հայտարարում է, թե գտնվում է առաջնագծում և պաշտպանում է մեր դիրքերը: Զինկոմիսարիատից թուղթ կամ Արցախից որևէ տեղեկանք ներկայացվելո՞ւ է, թե՝ ոչ»:


Արտեմ Ասատրյանը  պատասխանելով հարցին, ասաց, որ այդ խնդիրը քննարկվել է: «Օրենքի նախագծի 1-ի հոդվածի 3-րդ կետում հստակ սահմանում է ՝ այս դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է ՀՀ Պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմին կողմից տրամադրված կամավորական համարվելու մասին տեղեկագրով»,- ասաց նա և նշեց, որ աշխատանքային պարտականություններից ազատվելու դեպքում աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ:


Նախարարն ընդգծեց, որ Աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխություններն ազդում են ոչ միայն պետական, ալ նաև մասնավոր հատվածի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել