Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Իր խոսքում նա նշեց, որ ներկայացված նախագծի մշակումը պայմանավորված է  2006 թվականի ապրիլի մեկից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ  երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:

«Անհրաժեշտ է Աշխատանքային օրենսգրքում կամավորականների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղերի պահպանում և վարձատրության կազմակերպում կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել