Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կենտրոնացման պատճառով ազգային անվտանգությանն ուղղված վտանգի չեզոքացման համար: Այդ մասին հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Իհարկե, չենք կարող անտեսել աճող բացասական միտումները, որոնք ստեղծվում են Եվրոպայում ուժերի ռազմավարական հավասարակշռության գիտակցված խախտման, այդ թվում՝ ռուսական սահմանների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական պոտենցիալի ամրապնդմանն ուղղված՝ ՆԱՏՕ-ում բռնած գծի արդյունքում»,- ասել է Լավրովը:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը «կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը մեր ազգային անվտանգության համար առաջացող ռիսկերը և վտանգները չեզոքացնելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել