Tert.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում արտահերթ նստաշրջանով մեկնարկեց Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը:


ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենց նպատակն է, որ ԸՕ-ի շուրջ գալ մեծ կոնսենսուսի:


«Մենք ցանկանում ենք հստակ իմանալ՝ արդյո՞ք իշխող ուժը պատրաստ է հավատարիմ մնալ իր խոսքին և ԸՕ-ի 3-րդ ընթերցումից հետո հրավիրել արտահերթ նստաշրջան և կոնսենսուսի արդյունքում ձեռք բերված համաձայնությունները մտցնել ԸՕ-ի նախագծի մեջ»,-հարցրեց Զուրաբյանը:
 

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, արձագանքելով ասվածին նշեց, որ որքան լայն կոնսեսուս լինի, այնքան ավելի բարձր կլինի ընտրական օրենսգրքի նկատմամբ վստահությունը։
 

«Պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը, որ եթե անգամ հունիսի մեկից հետո հաջողվի ընտրել փոխադարձ ընդունելի մեխանիզմներ, մենք պատրաստ կլինենք հրավիրել արտահերթ նիստ և ներկայացնել առաջարկություններ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար»-ասաց նա և նշեց, որ հնարավորություն կլինի նաև արտահերթ նիստում անդրադառնալ այն առաջարկություններին, որոնք ներկայացվել են սահմանված ժամկետից դուրս։
 

Լևոն Զուրաբյանն ասաց, որ այս տեքստով ներկայացված նախագիծը չի լուծում խնդիրները և դեմ կքվեարկեն:
 

Այսպիսով՝ երրորդ ընթերցմամբ և ամբողջովին Ընտրական օրենսգրքի նախագիծը դրվեց քվեարկության. կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել