Tert.am-ը գրում է.

EasyJet ավիաընկերության ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Կանարյան կղզիների Տեներիֆեի օդանավակայանից դեպի լոնդոնյան Գեթվիկ օդանավակայան, հարկադիր վայրէջք է կատարել պորտուգալական Պորտու Սանտու կղզում, երբ օդաչուն ծուխ է զգացել խցիկում, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ թռիչքից 1 ժամ անց A320 ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ուղղությունը և ուղևորվել պորտուգալական կղզու կողմը, որը ներառված է Մադեյրա արշիպելագում: Ընդհանուր, ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

«EasyJet ավիաընկերությունը կարող է հաստատել, որ EZY8704 չվերթը 2016թ. մայիսի 24-ին ուղարկվել է դեպի Պորտու Սանտու՝ տեխնիկական խնդիրների պատճառով»,- նշել են ավիաընկերությունում:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել