4 տարի առաջ, երբ ավարտում էի դպրոցը, կարծում էի` միակ առաքելությունս ճեմարանական լինելն է:
Այսօր ավարտում եմ ԵՊՀ բակալավրիատը ու հասկանում, որ ճեմարանական եմ ու արևելագետ, ու այս երկու եզրույթներն էլ իրենցից քաղաքացիական պատասխանատվություն են ենթադրում:
Մի կողմ դնելով դասաախոսներիս գիտական արժանիքները` հպարտությամբ կնշեմ, որ միասին ենք եղել Բաղրամյանից մինչև Ազատության հրապարակ, ջրվելուց մինչև սահմանադրական փոփոությունների դեմ ցույցեր:
Կուրսեցիներս, որոնցից շատերը անտարբեր էին հասարական գործընթացների նկատմամբ, թնդացրին Սպիտակ շենքը իրենց քաղաքացիական կեցվածքով` դասադուլներից մինչև ցույցեր, սոցհարցումներից հրաժարվելուց մինչև սեփական իրավոնքների պաշտպանություն, անապահով ընտանիքներին օգնելուց մինչև զինվորներին մատուցած համեստ աջակցություն:
Երջանիկ եմ ինձ զգում, որ կրթությունս շարունակեցի հենց այստեղ և չմեկնեցի ԱՄՆ 4 տարի առաջ, քաղաքգիտությամբ զբաղվելու երբեմնի ցանկությունս փոխարինվեց արևելագետ դառնալու այսօր արդեն հաստատակամ ցանկությամբ: Շնորհակալ եմ, որ կարողացա հանդիպել Գոհարիկին:
Եթե անգամ չսովորեի ոչ մի տառ, ապա միայն հեղափոխակոն ինքությունս ու Գոհարիկին գտնելու համար արժեր ողջ կյանքը կապել իրանագիտության ամբիոնի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել