Tert.am–ը գրում է.

Gett միջազգային բջջային տաքսի ծառայությունը ռազմավարական համագործակցության համաձայնագիր է կնքել Volkswagen խմբի հետ` 300 մլն դոլարի ներդրում ստանալով ԱՄՆ-ում և Եվրոպայում ծառայության հետագա ընդլայնման համար: 

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` Gett ծառայության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ համագործակցության շրջանակներում Volkswagen-ը բացառիկ պայմաններ է առաջարկել սեփական արտադրության մեքենաները  ծառայության գործընկերներին տրամադրելու համար:

Գործարքի այլ կոմերցիոն պայմանների մասին ոչինչ չի հաղորդվում: 


Gett տաքսի ծառայությունը, որն ստեղծվել է 2010 թվականին, թույլ է տալիս տաքսի պատվիրել և վճարում կատարել  բջջային հեռախոսի միջոցով: Ներկայում  Gett-ը հասանելի է  աշխարհի ավելի քան 60 քաղաքներում, որից 10 մլն մարդ է օգտվում: Ընկերության տարեկան եկամուտը կազմում է շուրջ 500 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել