Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է: Ոգու հսկայ լինելով հանդերձ, ծերութիւն չճանաչող մանուկ է հերոսը, որը սխրագործելիս իսկ կարծում է, թէ կատարում է մի շատ սովորական գործ, եւ ոչ աւելին (Գ. Նժդեհ)

Հ.Գ. Եթե էսօրվա մեր "հերոսներն" ու էդ "հերոսներին հերոսաբար հերոսացնողները" կարդան Նժդեհի այս տողերը ու "երկարատև արձակուրդի մեկնած" իրենց ուղեղները մի փոքր աշխատացնեն, ապա հավանաբար կհասկանան, որ, օրինակ, "ես հերոս եմ" գոռալով կամ դրա գիտակցումով ապրելով հերթական անգամ ապացուցում են իրենց խղճուկ լինելը:

Հերոս լինելը մի բան է, հերոս լինելու ցանկությունը՝ այլ: Ավելին, հերոսանալու ցանկությունը հենց հնարավոր "հերոսի" մահն է:

Մեր պատմությունն իրականում "գիտի" իր հերոսներին, մեր հողն իր "գրկում" պահում է սովորական գործ կատարողի գիտակցություն ունեցած իր նվիրյալ հերոս-զավակներին, մեր ներկան էլ հարուստ է հերոսներով, որոնցից շատերի մասին չգիտենք, քանզի իրենք կատարում են իրենց սխրանքներն ասես մի սովորական գործ, որը թմբկահարման կարիք չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել