Շատ ենք տեսել մարդկանց, որ իրենց տեղում չեն, էն, որ տմարդ են՝ մարդկությունից են խոսում, տգետ են՝ գիտունությունից, տգեղ են՝ գեղեցկությունից: Ոչինչ անել չես կարող՝ մարդկության կենսագրությունն այս է, ու հնարավոր չէ ամեն ինչ փոխել՝ էդքան բազմաճակատ պայքար ո՞նց կլինի: Միշտ էլ միջակները առաջ են մղվելու, ոտի տակ են ընկնելու: Ամեն տեղ: Միշտ: Բայց գոնե արձանների մասով կարելի է, չէ՞, ավելի պահանջկոտ լինել: Դե, հաշտվում ենք, սովորում ենք տգեղ-հակագեղագիտական արձանների ներկայության հետ՝ մեկնումեկին էլ դուր կգան, մտածում ենք: Դրանցից ինչքան ուզեք՝ կան: Բայց առաջին անգամ եմ տեսնում մարշալ Բաբաջանյանի արձանի նման արձան: Ոչ միայն, որ անիմաստ է, անպատեհ է, անհասկանալի գեղագիտությամբ և ուղերձով: Այլ որովհետև ուղղակի սարսափելի արձան է: Երևանում տեսնես ո՞ւմ էր շտապ պետք սարսափ-արձան:
Ձեզ հայտնի նախկին հերոսներին՝ բոլորին անխտիր, կարելի է այս կաղապարով հավերժացնել: Երբ նայում էի, Բաբաջանյանից բացի՝ դրանց դեմքերն էի տեսնում: Շատ է սազում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել