Դուբայում տեղի է ունեցել 3D տպման տեխնոլոգիայով ստեղծված աշխարհում առաջին գրասենյակի բացումը, հայտնում է vestifinance.ru-ն:

Ինչպես նշում է emirates 24/7 պորտալը, 250 քառ․ մետր մակերեսով շենքը տպվել է 17 օրում: Ընդ որում, շենքի կառուցման համար անձնակազմի աշխատավարձի ծախսերը 50%-ով ցածր են եղել սովորական ձևով շենքի կառուցման ցուցանիշներից՝ կապված աշխատողների ավելի քիչ թվաքանակի և աշխատանքների կատարման արագության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել