Tert.am-ը գրում է.
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը գտնում է, որ Թուրքիայի վարչապետի փոփոխությամբ Թուրքիայի տարածաշրջանային և ներքին քաղաքականության մեջ ինչ-որ էական փոփոխություններ չպետք է ակնկալել:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմի այնհայտարարությանը, թե ավելացնելու են բարեկամների թիվը, իսկ թշնամիների թիվը՝ նվազեցնելու են՝ թուրքագետն ասաց, որ չի կարծում, որ նոր կառավարությունն էական փոփոխություններ կբերի:
 
«Ակնհայտ է, որ սա զուտ գործընթացներով պայմանավորված փոփոխություններ էր և որևէ անդրադարձ չի ունենա ներքին և արտաքին ոլորտների վրա, որովհետև հիմնական դերակատարը մնում է նախագահ Էրդողանը. հենց իր մոտեցումներով էլ շարունակվելու են քաղաքական ուղեգծերը: Չեմ ակնկալում, որ այս կառավարությունը կարող է կտրուկ փոփոխությունների գնալ կամ էական նոր նախաձեռնություններ ներկայացնել»,-ասաց նա:

Լևոն Հովսեփյանն ասաց, որ Յըլդըրըմը կլինի Էրդողանի գծի շարունակողը և որպես կամակատար:
 
«Ինչ-որ գործընթացներ կարող են լինել, բայց դա պայմանավորված չի լինի նոր կառավարությամբ կամ նոր վարչապետով»,-ասաց նա:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել