Tert.am-ը գրում է.
Արցախում ապրիլի սկզբներից գտնվող «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը վերադառնում է Արցախից Հայաստան: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԵԿՄ-ից` հավելելով.«Մինչ այդ  զորքն իջեցրել է ու ինքը վերջիններից է վերադառնում` մի քանի մեքենաներով»:
 
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյայից հետո ԵԿՄ շարքերում Արցախ է մեկնել շուրջ 4000 կամավոր:
Իսկ ՀՀ Նախագահի` Վիեննա այցից հետո գրվեց, որ կամավորականներին հրահանգված է մաս-մաս վերադառնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել