1. Պատիվն ու ամոթը իմաստունների համար նույնքան տարօրինակ են:

2. Երբեք մի քննադատեք մարդուն, մինչև նրա կոշիկներով ճանապարհ չանցնեք:

3. Գերազանց զինվորը երբեք չի զայրանում:

4. Նա, ով շատ է խոսում, անհաջողությանը հաճախ է համբերում:

5. Հեշտությամբ ձեռք բերված հավատը վստահությանը արժանի չի լինում:

6. Արժանապատիվների օրենքը - անել բարություն, այլ ոչ թե կռիվ:

7. Իր չափը իմացողը գոհ է իր դիրքորոշումից:

8. Ամբողջ աշխարհի խնդիրները գալիս են փոքր բաներից, ինչպես մեծ գործերը` փոքրերից:

9. Ուշադիր եղեք ձեր մտքերի հանդեպ` դրանք արարքների սկիզբն են: 

10. Ով մահացել է, բայց չի մոռացվել, նա անմահ է:

11. Նրանք, ովքեր գիտեն, չեն խոսում, իսկ նրանք, ովքեր չգիտեն, խոսում են:

12. Եթե ժողովուրդը շատ բան գիտի, նրան դժվար է կառավարել:

13. Կյանքը կարճ է, և դրա համար պետք չէ ժամանակ կորցնել` պետք է վայելել այն:

14. Եթե մարդը ինքն իրեն ենթարկում է լույսի, նա չի փայլում:

15. Ով տպավորություն է ստեղծում, որ շատ բան գիտի ու ընդունակ է ամեն ինչի, ապա նա ոչինչ չգիտի և ոչնչի ընդունակ չէ: 

16. Շատ բան գիտենալ և ինքդ քեզ չներկայացնել գիտուն՝ բարոյական վեհություն է: Գիտենալ քիչ և ինքդ քեզ ներկայացնել գիտուն՝ հիվանդություն է: Միայն այդ հիվանդությունը հասկանալով` կարող ենք ազատվել նրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել