Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին ֆինանսական նոր պահանջ է ներկայացվել:
 
Վերջերս «Դիսթիլերիս ընդ Թրեյդինգ» ընկերությունը 1 մլն 943 հազար ԱՄՆ դոլարի պահանջ է ներկայացրել «Գրեյթ Վելիի» սնանկության գործերով կառավարչին:
 
Ուշագրավն այն է, որ «Դիսթիլերիս ընդ Թրեյդինգ» ընկերությունը ստեղծվել է այս տարվա մարտ ամսին ու ունի երկու հիմնադիր, որոնցից մեկը Հայկ Հարությունի Ղարագյոզյանն է: Մյուս հիմնադիրը Անուշ Գասպարյանն է:
 
Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ անցյալ տարվա փետրվար ամսին: «Գրեյթ վելին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայբիզնեսբանկը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել