ԱՄՆ-ն, չնայած թուրքական կողմի պահանջներին, չի կարող հրաժարվել Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունից: Մինչ Թուրքիան դժգոհում և բողոքում է Սիրիայի հյուսիսում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին (YPG) ամերիկյան աջակցության հարցով, ԱՄՆ-ը վերահաստատում է դրանց հետ համագործակցության անհրաժեշտությունը: ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Թոները հայտարարել է, որ քրդական ուժերը բավական լավ են պայքարում ԻՊ-ի դեմ և վստահելի են: Նա նշել է, որ ԱՄՆ-ը ոչ միայն շարունակելու է համագործակցությունը քրդական փեշմերգայի, այլև Սիրիայի հյուսիսի քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել