Մի լիսկա խոսեց իր հերթին կամ Lիսկայի ստերը։ Բայց զգացիք տեսանյութի մեջ քանի անգամ ստեց սյունյաց աշխարհի մարզպետը։
1. Ճանապարհները բարեկարգված են։ Բառացիորեն 4 օր առաջ եմ եկել Ղարաբաղից, ճանապարհներն անորակ կարկատաններով են ծածկել, անունը դրել բարեկարգված, խնդիրը լուծված չէ, ու երևի կարկատաններից ոչինչ ավել չի էլ արվի։
2. Իր մարզի մասով բյուջեի կատարողականի մասին ստի վրա չեմ էլ ուզում երկար կանգնել, քանի որ լավ գիտենք թե ինչպես է տարեցտարի ցամաքում սյունեցիների օջախը։
3. դե էլի 800 հա մասին, չկա լուրջ մտահոգվելու խնդիր, այս սուտը իշխող կուսակցության հավաքական մտքի արգասիքն է, կորսված հողերն էլ ՀՀԿ-ականների համար մեկից մեկ է «բուֆերային գոտի» դարձնելը։
4. Թալիշի բնակիչներն առանց ոչ մի խնդրի բնակվում են իրենց գյուղում։ Չէ իհարկե այդ ամենևին էլ թալիշցի ընտանիքները չեն այս պահին Հայաստանի տարբեր բնակավայրերում շարունակում ժամանակավոր ապաստաններում բնակվել՝ ապագայի նկատմամբ անորոշության զգացումով և հայրենի գյուղում իրենց ողջ ունեցվածքը թողած։ Այն տխրահռչակ 800 հա մասով էլ հատակապես, որի մեջ նաև մտնում է թշնամու կողմից զավթած հայտնի բարձրունքը և որտեղից նա երբեք հանգիստ չի տա թալիշցուն ապրել իր առօրյա հոգսերով, նույնպես հիմնավորում են մարզպետի կոչը, որ «մտահոգվելու» կարիք չկա։
5. Ինքը «զորքը տարել ու տեղադրել է»։ Հիմա եթե Ժիրայրին ամբողջ ՊՆ-ով մեկ ասում եք թե կանոնավոր բանակ կա ու տարածքներ հետ բերել-չբերելու հարցը իր նման ինքնակոչի խնդիր չէ, բա լավ մարզպետն ինչ գործ ունի «զորք տանել-տեղադրելու», չէ ես գիտեմ, որ Լիսկան խաբում է, ինքն ու իր բանակից ազատված որդին ընդամենը սելֆիդայություն են արել այն էլ առաջնագծից մի քանի կմ խորության վրա գտնովղ շրջաններում, ուղղակի ուզում եմ, որ հստակցնենք՝ ինչպես Սեֆիլյանն ու Կոմանդոսը իրավասություն չունեն ինչ-ինչ հրամաններ տալու «զոքր տանել-տեղադրելու» մասով, այնպես էլ Լիսկան չունի։ Սա էլ հենց այնպես, որ երկակակի ստանդարտներ չկիրառվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել