Tert.am-ը գրում է.

2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Ազգային անվտանգության խորհրդի ֆինանսական բաժնի պետ Արմեն Մամիկոնյանին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց, թե կառույցը դեռևս ղեկավար չունի և հաշվի առնելով առանց ղեկավարի աշխատանքների կազմակերպումը, ինչ օպտիմացում է նախատեսվում:


Արմեն Մամիկոնյանը պատասխանեց, թե ծախսերի կրճատման արդյունքում բյուջե է վերադարձվել 48.440 հազար դրամ: «Տնտեսումներն առաջացել են արտասահմանյան գործուղումների, կապի ծառայություների ու էներգետիկ ծառայությունների գծով»,- ասաց նա:


Տեղից ՀԱԿ պատգամավոր Ջհանգիրյանն արձագանքեց, թե փաստորեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պետք չէ: Թևան Պողոսյանն էլ հավելեց, թե փաստորեն քարտուղարի  աշխատավարձն է տնտեսվել, գոչծուղումների մեկնման գումարն է տնտեսվել, մեքենան չի  օգտագործվել: 


Հաշվետու պաշտոնյանին օգնության հասավ ԱԺ պետաական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ, նիստը վարող Հովհաննես Սահակյանը. «Հարցադրումը քաղաքական է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել