ՀՀայաստանի սոցիոլոգիական ասոցիայիայի և «Baltic Surveys Gallup Organization» կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ հարցվողների 10 տոկոսն ասել է, որ քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, Պարույր Հայրիկյանի օգտին՝ 4 տոկոսը, Հրանտ Բագրատյանի օգտին՝ 4 տոկոսը, Արամ Հարությունյանի օգտին՝ 1 տոկոսը, Անդրեաս Ղուկասյանի օգտին՝ 0,3 տոկսոը, Արման Մելիքյանի օգտին՝ 0,2 տոկոսը, Վարդան Սեդրակյանի օգտին՝ 0,1 տոկոսը: Հարցվածների 16 տոկոսը պատասխանել է, որ չգիտի՝ ում օգտին է քվեարկելու:

Հարցվածների 21 տոկոսն ասել է, որ երբեք չի քվեարկի Հրանտ Բագրատյանի օգտին, 18 տոկոսը` Պարույր Հայրիկյանի օգտին, 17 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 17 տոկոսը` Արամ Հարությունյանի օգտին, 15 տոկոսը` Արման Մելիքյանի օգտին, 15 տոկոսը` Վարդան Սեդրակյանի օգտին, 13 տոկոսը` Սերժ Սարգսյանի օգտին, 6 տոկոսը` Անդրեաս Ղուկասյանի օգտին: Հարցին չի պատասխանել 19 տոկոսը:

Հաշվի առնելով, որ նույն կազմակերպության կանխատեսումները բավականին մոտ էին գրանցված արդյունքներին (թե ինչ, թե ոնց, էական չէ հիմա), ուստի կարող ենք մոտավոր պատերացում կազմել, թե ինչ արդյունքներ կգրանցեն թեկնածուները։ Տատանումը մեծ չի լինի։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել