Սիրիայի նախագահը 4-րդ երեխան է սպասում: Ինչպե՞ս կարելի է հաղորդել լուրը լրատվականում:

Սա օրինակներից մեկն ա, որ քիչ առաջ հանդիպեցի: Ցիտում եմ. «Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը, ում ռեժիմը ներքաշված է 2 տարի տևող քաղաքացիական պատերազմի մեջ, որը խլել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, ինչպես նշվում է, ուրախ հարցազրույց է տվել մի սիրունիկ թերթից անհայտ «այցելուների»` առանց քաշվելու հայտարարելով, որ իր կինը հղի է»:

Թարախն ու ուղեղները կոպիտ ձևով լվալու ցանկությունը թափվում է վրաներից ուղղակի: Եթե սա կարող է կոչվել անաչառ լրագրություն, ապա ԱՄՆ լրատվական դաշտը խոր ճգնաժամի մեջ կարելի է համարել:

Հատվածի հեղինակն է Wasington Post-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել