Մենք բոլորս էլ ճանաչում ենք այնպիսի մարդկանց, որոնք իրենց տարիքից անհամեմատելիորեն ավելի երիտասարդ տեսք ունեն: Իսկ շատերն էլ երևում են ավելի մեծ, քան իրականում կան:

Այսպիսի երևույթները կարելի է գենետիկական «վիճակախաղի» արդյունք համարել:

Հոլանդացի գիտնականները հայտնաբերել են այն գենը, որը պայմանավորում է մեր՝ իրական տարիքից ավելի մեծ երևալը:

Մարդու գենոմը պարունակում է 25,000 գեներ և մինչ այժմ հայտնի էր, որ MC1R գենի առկայությամբ են պայմանավորված մարդկանց կարմիր մազերն ու մաշկի գունատությունը:  Հոլանդացի գիտնականները բացահայտել են, որ հենց այս գենն է պայմանավորում մեր՝ իրական տարիքից ավելի մեծ երևալը:

Սրա շեղումը հանգեցնում է կա՛մ մարդու երիտասարդ տեսքի, կա՛մ ընդհակառակը, ավելի ծեր:

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի Էրասմուսի համալսարանի բժշկական կենտրոնի աշխատակից Կայզեր Մանֆրեդը և նրա գործընկեր Դավիդ Գանը հետազոտել են ավելի քան 2600 չափահաս հոլանդացիների գենոմները: Ուսումնասիրությունները կատարվել են այն մարդկանց ԴՆԹ-ների թվային պատկերները ստանալու, դրանց հատկությունները բացահայտելու համար, որոնք ունեն տարիքայինից տարբեր տեսք ունենալու խնդիր:  

Նրանք պարզեցին, MC1R գենն է պատասխանատու տարիքային տեսքի, նաև կնճիռների համար: Այն իր ազդեցությունն ունի նաև վնասված ԴՆԹ-ի վերականգնման գործում:

Իհարկե, միայն գեները չեն, որ պայմանավորում են մեր՝ ավելի ծեր կամ երիտասարդ երևալը: Այստեղ մեծ դեր ունեն նաև շրջակա միջավայրն ու ապրելաոճը: Սակայն գենետիկները հույս ունեն, որ տվյալ գենն ուսումնասիրելով ավելի լավ պատկերացում կկազմեն ընդհանրապես ծերացման մասին:

Դավիդ Գանը հարցարույցներից մեկի ընթացքում ասել է. «Մենք համոզված ենք, որ հետևյալ գենը հետազոտելը մեծապես կարող է նպաստել հասկանալուն, թե ինչպես են մարդիկ ծերանում»:

Հետազոտության մանրամասները հրապարակվել էն Cell Press ամսագրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել