Tert.am-ը գրում է.

2015թ-ի պետական բյուջեով Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ, կատարողականը 98,6%. ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականը ներկայացրեց ՀՀ Նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:


Ըստ նրա՝ 2015-ին նախորդ տարվա համեմատ աշխատակազմի ծախսերն աճել են շուրջ 10%-ով: Արդյունքներով՝ տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64, 729 հազար դրամ: 
Սարգսյանը ներկայացրեց ոչ ֆինանսական ցուցանիշերը ևս, ըստ որի՝ ընթացիկ մշտական աշխատանքին տեղի էր ունենում սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որին Նախագահի աշխատակազմն ակտիվ մասնակցություն է ունեցել:

Ըստ նրա՝ հաշվետու տարում ՀՀ Նախագահի ստորագրմանն է ներկայացվել 204 օրենք, 226 միջազգային պայմանագիր, նախապատրաստվել է նույնքան տեղեկանք, 1200 ուղերձ և այլն: Նախագահը կատարել է 20 պետական պաշտոնական այց այլ երկիր, հյուրընկալել մի շարք երկրների նախագահների, ավելի քանի 40 պաշտոնական անձանց ընդունել:


ՀՀ Նախագահի դիմում բողոքների բաժինը ստացել է 6530 դիմում-բողոք առաջարկություն, ընդունել է 6030 քաղաքացու: 


ՀՀ քաղաքացիություն է ստացել 10468 անձ, որից 3156-ը` սիրիահայեր, քաղաքացիությունից դուրս է եկել 2476-ը: Հատուկ կացության կարգավիճակ է տրվել 576 անձի:


2015-ին թվականին ՀՀ Նախագահի կողմի շքանշաներով, մեդալներով պարգևատրվել, պատվավոր կոչում է ստացել 659 անձ, ՀՀ Նախագահի մրցանակ է ստացել 46 անձի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել