«Դաշնակցական փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերին»։ Հայտարարությունը բավական մեծ արձագանք է ունեցավ մամուլում։ «Իրավուքնին» հասած տեղեկություններով՝ Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը Արցախի քաղաքական որոշ շրջանակների, ինչպես նաև Արցախի ՀՅԴ խմբակցության համար եղել Է անսպասելի։

Խմբակցությունը դեռ չի էլ քննարկել այս որոշումը, քանի որ մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Արթուր Աղաբեկյանը հանդիպել, բարեկամական մթնոլորտում զրուցել Է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Թե ինչ են քննարկել գործադիրի անդամները, մեզ չհաջողվեց պարզել։ Աղաբեկյանը, ամենայն հավանականությամբ, Արայիկ Հարությունյանին տեղյակ Է պահել իր մտադրության մասին։ «Իրավունքը» փորձեց ՀՅԴ խմբակցության անդամ, Աժ փոխնախագահ Վիտալի Բալայանից մեկնաբանություն ստանալ Աղաբեկյանի այս հայտարարության մասին, սակայն վերջինս ասաց. «Տեղյակ չեմ։ Ինչքան դուք գիտեք, այնքան էլ՝ ես»։


Աղաբեկյանին ուղղված մեր հեռախոսազանգերը ևս մնացին անպատասխան»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել