Գլոբալ առումով հենց քաղաքական գախափարախոսությունն է հակակշռում քաղաքական ամբոխավարությանը (պոպուլիզմին) և քաղաքական կուսակցություններին ռազմահայրենասիրական պաթոսից բերում է քաղաքական ռացիոնալիզմի դաշտ: Քաղաքական բանավեճի նշաձողը ևս պայմանավորված է գաղափարախոսական հակադրություններով:
Մեր երկրում քաղաքական կուսակցությունների գաղափարախոսական պատկանելիության մասին խոսելն անիմաստ է, քանի որ քաղաքական դաշտում գործող կուսակցությունների մեծամասնության անդամները նույնիսկ չգիտեն, թե ինչ գաղափարախոսություն է դավանում իրենց կուսակցությունը: Կան նույնիսկ այնպիսիք, որոնք պնդում են, որ քաղաքական գաղափախոսությունների ժամանակն արդեն վաղուց անցյալում է և ներկայումս դրա կարիքը չի զգացվում քաղաքակնությամբ զբաղվելիս: Իհարկե վերջին պնդումը պատկանում է «քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի» հայտնի պնդման մակարդակին, բայց ցավալիորեն այդպիսին է այսօր իրավիճակը մեր երկրում: Եվ հենց այդ պնդումների և նմանատիպ ընդհանրական մտածելակերպի պատճառով է բովանդակազուրկ քաղաքական բանավեճի առկայությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել