Քիմ Քարդաշյանը ամերիկյան շոու բիզնեսի ամենաքննարկվող ներկայացուցիչն է և իր երկրպագուների թվում հուսահատ աղջիկներ ունի, ովքեր պատրաստ են մեծ գումար ծախսել որպեսզի նմանվեն իրենց կուռքին:

Օրինակ, 24-ամյա բրիտանուհի Քլեր Լիսոնը չի ափսոսացել 30000 դոլար վճարել պլաստիկ վիրահատության և այլ պրոցեդուրաների համար, որպեսզի ավելի նմանվի Քարդաշյանին:

Քլերը պատմել է, թե ինչն է ստիպել նրան փոխել արտաքինը:

Ըստ աղջկա խոսքերի՝ դպրոցում իրեն շատ են ծաղրել:

«Ամեն օր ինձ ասում էին, որ ես աշխարհի ամենատգեղն եմ և պետք է ինքնասպան լինեմ:

Երբ ավարտեցի դպրոցը՝ ընկերներս ասում էին, որ Քիմ Քարդաշյանի հետ նմանություն ունեմ:

Ես նայեցի նրա ռեալիթի շոուն և հասկացա, որ մենք նույնքան քույրեր ու եղբայրներ ունենք, մենք նույն խնդիրներն ունեինք:

Ես տեսա, թե որքան գեղեցիկ է նա և ցանկացա նմանվել նրան»,- պատմել է աղջիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել