Ֆրանսիայում երկուշաբթի օրը պաշտոնապես բացվել է Սիրիայի Քրդստանի (Ռոժավայի ինքնավարություն) ներկայացուցչություն, հայտնում է RIA Novosti-ն:

«Դա մեր ժողովրդի համար կարևոր պատմական պահ է: Դա մեր բնակչության բոլոր խմբերի ներկայացուցիչների` քրդերի, արաբների, ասորիների և մյուսների ներկայացուցչությունն է: Դուք գիտեք, որ այժմ մեր երկիրը պայքարում է ահաբեկիչների դեմ: Նրանք սպառնում են ոչ միայն մեզ, այլ նաև Եվրոպային: Դա դուք կարողացաք նկատել, երբ տեղի ունեցան ահաբեկչություններ Փարիզում և Բրյուսելում, և ամբողջ աշխարհում: Մեզ արդեն հաջողվել է նրանցից ազատագրել մեր երկրի ոչ քիչ շրջաններ` մեր միջազգային բարեկամների շնորհիվ: Այժմ մեր միասնական խնդիրն է պայքարել ահաբեկչության դեմ, կառուցել կայուն աշխարհ»,- ասել է Եվրոպայում և ԱՄՆ-ում Սիրիայի Քրդիստանի ներկայացուցիչ Սենամ Մուհամեդը:

Իր հերթին առաքելության ղեկավար Ֆրանսիայում քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ Հալեդ Իսան նույնպես նշել է, որ Փարիզում Ռոժավայի ներկայացուցչություն բացելու մեծ հետաքրքրությունը խոսում է այն մասին, թե ինչպես են Ֆրանսիայում աջակցում Սիրիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել