Tert.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է այն հարցին, թե որն է իր թիմի ուժեղագույն կողմը:

«Կարծում եմ, որ «Ռեալի» ուժեղագույն կողմն է թիմային խաղը: Ինձ համար թիմն ամենակարեւորն է: Իհարկե, ֆուտբոլիստները կարող են վճռորոշ դեր խաղալ անհատական վարպետության շնորհիվ:


Սակայն նրանք գիտեն, որ կարող են տիտղոսներ նվաճել թիմային աշխատանքի ու ջանքերի շնորհիվ, որը գործադրում ենք»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել