Tert.am-ը գրում է.

ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում  «Արևելյան համագործակցության» յոթերորդ նիստի շրջանակներում հայտարարել է, որ Մոլդովայի և Վրաստանի հետ ԵՄ-ի համագործակցությունն ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի 2016թ-ի հուլիսի 1-ից՝ հաղորդում է Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

«Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի այսօրվա խորհրդի ընթացքում որոշում կընդունվի ԵՄ հետ Մոլդովայի և Վրաստանի ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Մոլդովան և Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել են 2014թ-ի հունիսի 27-ին: Ավելի ուշ երկրների խորհրդարանները վավերացրել են այդ ստորագրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել