Իսպանացի նուդիստները տանուլ են տվել Քադիսի լողափ մուտք ունենալու համար յոթամյա դատական վեճը, տեղեկացնում է The Local-ը:

Տեղի իշխանությունները արգելում են նուդիստներին այցելել քաղաքի սահմաններում գտնվող լողափերը: Արգելքը խախտողներին սպառնում է 750 եվրո տուգանք:

Իսպանիայի նատուրիզմի դաշնությունը վճիռը բեկանելու հայցով դիմել էր Գերագույն դատարան՝ պնդելով, որ երկրի սահմանադրության համաձայն՝ նուդիզմը կարելի է համարել գաղափարաբանության ազատության հիմնային իրավունք: Սակայն դատարանը մերժել է հայցը:

Քադիսի սահմաններից դուրս նուդիստներին թույլատրվում է այցելել լողափեր:

Իսպանիայի զբոսաշրջային գործակալությունների տվյալներով՝ ամեն տարի մոտ 1,5 մլն մարդ է այցելում երկիր հենց նուդիզմի համար, և մոտ 500 հազար իսպանացիներ պարբերաբար հանգստանում են մորեմերկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել