Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ռուսական կողմի առաջարկը՝ Սիրիայում համատեղ օպերացիաներ անցկացնել ահաբեկիչների հետ, ովքեր չեն հետևում զինադադարի ռեժիմին։
 
Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:
 
Լավրովն ընդգծել է, որ ընդդիմադիր ուժերի տարանջատումը ահաբեկչական խմբավորումներից պետք է իրականացվի մոտ ժամանակներում:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ին առաջարկել էր մայիսի 25-ից Սիրիայում համատեղ ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների ուղղությամբ: Սակայն Սպիտակ տանը ռուսական կողմի առաջարկը չեն մեկնաբանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել