Հաճախ եմ լսում, որ դրսում ապրող մեր հայրենակիցները չեն վստահում Հայաստանաբնակ Հայերին: Մեկից ասեմ՝ իզուր: Հիմնական չվստահողները Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած ու օտար ափերում իրենց խարիսխները ձգած հայերի ժառանգներն են: Չի կարելի մեկ կամ երկու մարդով ողջ ազգին բնութագրել, այն ազգին, որի մի մասնիկն էլ հենց դու ես: Բնակության վայրը կապ չունի, վատ մարդը ամենուր էլ վատ կլինի, իսկ լավը՝ լավ կլինի: Վերջին 100 տարում Հայի տարբեր սերունդներ դաստիարակվել են տարբեր հասարակարգերում, ամենահաջող, ամենաստացված , ամենահայրենասեր, ամենաազգասեր սերունդը դա անկախ Հայաստանի սերունդն է: Իզուր , որ դուք չեք վստահում այդ սերունդին, իզուր, որ դուք կարծիք եք կազմում խոսակցությունների հիման վրա: Այն սերունդը, որն այսօր Հայաստան է կերտում ավելին է , քան ձեր ապրած երկրի ողջ պատմության ընթացքում եղած սերունդները: Այն սերունդը, որ հիմա Հայենիք է պաշտպանում, որ հիմա իր կյանքի գնով սուրբ հող է պաշտպանում, որ այդ ամենն անում է ԱՆՎՃԱՐ , ձեր ապրած երկրի սերունդ այդ անում է ՓՈՂԻ դիմաց, ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ... Ես՝ ՀՀ քաղաքացիս, վստահում եմ Հայաստանի հանրապետությանը, նրա զինվորին ու սպային, նրա քաղաքացուն, նրա սրտացավ ու հայրենասեր պաշտոնյային, նրա ընդվզող ու պայքարող ընդդիմադիր քաղաքացուն... Ճիշտն ասած ձեր վստահել չվստահելը մինչև Հայրենիքին ձեռք մեկնելն է, հենց պետք է լինում Հայրենիքն ձեռք մեկնել , մի հարցով աջակցել, սկսվում է էժանագին տրյուկի կիրառումը՝ ես կորցրել եմ Հայաստանի հայերի նկատմամբ վստահությունը... Ի՜նչ եք ասում, հուզվեցի...
Բայց, գոնե ուրախ ու երջանիկ եմ, որ կան գիտակից, իսկապես ազգասեր ու հայրենասեր ՀԱՅԵՐ, ովքեր թեկուզ Հայաստան ոտք դրած չկան, բայց իրենց ողջ գիտակցական կյանքը ապրել ու ապրում են Հայաստանի հետ, Հայաստանի հոգսերով , Հայաստանի ուրախությամբ, Հայաստանի պատերազմով ու Հայաստանի խաղաղությամբ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել