ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ թոշակի անցնելուց հետո մտադիր է ընտանիքի հետ հանգստանալու ուղևորվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այդ մասին պետության ղեկավարը հայտնել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

«Ցավում եմ, որ Վիետնամ իմ ուղևորությունն ավելի շուտ չի կայացել: …Ափսոս, բազմաթիվ հանդիպումների պատճառով ինձ չհաջողվեց ավելի մոտիկից ծանոթանալ այս երկրին: Երբ թոշակի անցնեմ, այստեղ կնոջս ու երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ կանցկացնեմ, կշրջագայեմ շատ վայրերում, կփորձեմ վիետնամական բոլոր ազգային ճաշատեսակները»,-ասել է նա:

«Մի քանի տասնյակ տարի առաջ մենք երդվյալ թշնամիներ էինք, իսկ այժմ դարձել ենք բարեկամներ։…Վիետնամը հաջողությամբ է զարգանում, այստեղ շատ են նորաստեղծ ընկերությունները, որոնք հարուստ ինովացիոն ներուժ ունեն: Միացյալ Նահանգները ցանկանում է մասնակցել դրանց գործունեությանը»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել