Listverse.com-ը ներկայացնում է հայտնի և ազդեցիկ մարդկանց անուններ, որոնք, իրականում, գոյություն չեն ունեցել։

Սանտա Կլաուս

SantaclausԱրևմուտքի գրեթե բոլոր երեխաներին ծնողները պատմել են, որ Սանտա Կլաուսը ոչինչ չի բերի և չի այցելի Ամանորի գիշերը, եթե վատ դրսևորեն իրենց։ Իրականում, Սանտա Կլաուսը դիցաբանական, լեգենդային և պատմական արմատների վրա հիմնված գեղարվեստական կերպար է, ով ըստ արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչների` կաթոլիկ Սուրբ ծննդի նախօրեին այցելում է խելոք երեխաների տները և նրանց թաքուն նվերներ է բաժանում։

Բարբի տիկնիկ
Holidaybarbie07Cl
Բարբի տիկնիկը փոքրիկ աղջիկների համար կանացիության և գեղեցկության խորհրդանիշ է, որին փորձում են մշտապես նմանվել։ Բարբի տիկնիկը իգական սեռի ներկայացուցիչների ապրելակերպն է ներկայացնում, և անկասկած, յուրաքանչյուր կին իր կյանքում գոնե մեկ անգամ փորձել է նմանվել այդ բացառիկ աղջկան։
Բարբի տիկնիկը առաջին անգամ թողարկվել է 1959 թվականին ԱՄՆ-ում, Վիսկոնսին նահանգում։

Ռոբին Հուդ
Robin460
Միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս, անտառային ավազակների պարագլուխ Ռոբին Հուդը ըստ ավանդության իր ավազակախմբով գործում էր Նոթինգհեմի մոտ գտնվող Շերվուդյան անտառում՝ թալանում էր հարուստներին։  Սակայն Ռոբին Հուդի կերպարի նախատիպը հայտնի չէ։ Ենթադրաբար, նա ապրել է XIV դարի սկզբներին։

Մարլբորո 

Նախքան Marlboro Man քարոզարշավի մեկնարկը, տղամարդիկ ֆիլտրացված ծխախոտ չեն օգտագործել, դրանք նախատեսված են եղել կանանց համար։ Marlboro Man քարոզարշավի նպատակն առաջին հերթին այն էր, որպեսզի ֆիլտրացված ծխախոտները օգտագործեն նաև տղամարդիկ։ Քարոզարշավի ազդեցությունն այսօր ակնհայտորեն պարզ է։ Ողջ պատմության մեջ Marlboro Man քարոզարշավը լավագույններից մեկն է համարվում։

Մեծ եղբայր

Big Brother TheaterԲրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպի հերոս, Օվկիանիա պետության և «Անգսոց» կուսակցության միանձնյա ղեկավար «Մեծ եղբայր»-ը իրականում հորինված կերպար է։ «Մեծ եղբայր» եզրույթը կիրառվում է բնորոշելու բոլոր այն ինստիտուտների և կառույցների ամբողջությունը, որոնք ոտնձգություն են կատարում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների և նրա անձնական կյանքի նկատմամբ։ Բոլորը ճանաչում են նրա դեմքը և գիտեն, որ Մեծ եղբայրը հետևում է իրենց, քանի որ գրքում «Մեծ եղբոր» դեմքը ցուցադրվում է Լոնդոնի ողջ տարածքում կախված բազմաթիվ ցուցապաստառներում։

Ռոմեո և Ջուլիետ
Romeo Juliet 1996 1200 L

Անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի հայտնի «Ռոմեո և Ջուլիետը» ողբերգությունը երկու սիրահարների դժբախտ հարաբերությունների մասին է, որոնք մեղադրվել են ճիշտ հարաբերությունների մասին ունեցած իրենց պատկերացումների համար։ Սյուժեն հիմնված է իտալական մի հեքիաթի վրա, որը վերապատմվել է արձակ շարադրանքով։ Ստեղծագործության հերոսները համարվում են սիրահարների նախատիպարներ, և, իրականում գոյություն չեն ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել