Այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ և կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ:
ՀՀ ԱԻ նախարարությունը սպասարկում է բոլոր ահազանգերը: Իրավիճակը գտնվում է նախարարության հսկողության ներքո:
ՀՀ ԱԻ նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս առաջիկա ժամերին մնալ շինությունների ներսում: Իրավիճակի վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել