BlogNews.am-ն արդեն պատմել է երգիչ Ջոնիի նախորդ տեսահոլովակի մասին, այս օրերին երգիչը նկարահանել է նոր տեսահոլովակ, որի մանրամասները կրկին ներկայացնում ենք:

Երգը կոչվում է «Պանդուխտ հայեր», երգի հեղինակը Ջոնին է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, բեմադրող օպերատոր Գևորգ Ջուղարյան, մոնտաժը՝ Քրիս Դամադյանի, ռեժիսորի օգնական Անաշեհ Խոդավերդի, դիմահարդար Ալինա Քամանյան, վարդսահարդար Մանան, պարի բեմադրությունը՝ Հայաստան մշակույթի կենտրոնը:

 

Ջոնիի տեսահոլովակում նկարահանվել են ԱՄՆ-ում բնակություն հաստատած հայտնի հայերը՝ Էմմին, Տեր-Խաժակ քահանա, Լևոն Շարաֆյանը Չուկոն, Արմենչիկը, Հարութ Բալյանը, Նորոն, Արա Կազարյանը, Գևորգ Եղիազարյանը, Մարինե Մինասյանը, Հակոբ Ռուբինյանը, Մհեր Բաղդասարյանը, Անի Քրիստին, Միստեր իքսը, Լուսինե Գասպարյանը:

 

«Երգի տեքստն արդեն իսկ որոշ չափով հուշում էր՝ ինչ սյուժեով կարելի է նկարել: Ես երկու միտք ունեի և խորհրդակցեցի ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ, բայց տեսահոլովակի ամբողջ գաղափարն իրենն է»,-պատմում է Ջոնին, ում նախորդ տեսահոլովակում ևս նկարահանվել էին հայտնի մարդիկ. «Այնտեղ սյուժեն բոլորովին այլ էր, ավելի հումորային էր և կարծում եմ՝ տվյալ կերպարի համար ճիշտ դերասաններ էր ընտրված: Այս տեսահոլովակում նկարահանվել են հայտնի և սիրված մարդիկ, ովքեր բնորոշում են օտարության մեջ ապրող հայերի տաղանդը, ուժը, միասնությունը և իհարկե պանդխտության զգացողությունը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս տեսահոլովակում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել