Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցելելու է եվրոպական մի շարք երկրներ՝ քննարկելու համատեղ հարցերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Ասարին:

«Զարիֆը հնգօրյա այցով Եվրոպա կմեկնի հաջորդ շաբաթ, որի ժամանակ կայցելի եվրոպական մի շարք երկրներ և կքննարկի համատեղ հարցերը»,- հայտնել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել